«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Երևանում՝ բուկլետներ բաժանելով քաղաքացիներին և զրուցելով նրանց հետ: ««Մանթրաշի» մեջ ենք»,- կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանիին ասաց քաղաքացիներից մեկը, երբ նա հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում գործերը։ «Դուրս պետք է գանք «մանթրաշից», երկար չենք կարող այդպես մնալ, լավ եղեք»,- նշեց Սանասարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

