ԱՄՆ-ի հարավային նահանգներում աճում է հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց թիվը

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Քովիդ հիվանդության պատճառով հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց թիվն արագ աճում է ԱՄՆ-ի հատկապես հարավային նահանգներում, երբ այստեղ արագ տարածում է գտնում կորոնավիրուսի «Դելտա» անվանումը կրող ենթատեսակը: Հոսպիտալացման բարձր մակարդակ է արձանագրվել Լուիզիանա, Ֆլորիդա եւ Արքանզաս նահանգներում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Քովիդի համավարակի դեմ պայքարը համակարգող Սպիտակ տան մասնագիտական խմբի ղեկավար Ջեֆ Զայենցն ուրբաթ օրը հայտարարել էր, թե կորոնավիրուսի դեպքերը արագորեն աճում են պատվաստումների ցածր մակարդակ ապահոված հատվածներում: Նա սակայն գոհունակություն էր արտահայտել պատվաստումների միջին թվի աճի կապակցությամբ:

«Միայն անցած յոթ օրերի ընթացքում առաջին պատվաստմանն է ենթարկվել երեք միլիոն ամերիկացի: Այն հուլիսի 4-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,-ասել էր նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ում այժմ առնվազն մեկ չափաբաժին է ստացել բնակչության 70 տոկոսը: Տարեցների արդեն 90 տոկոսն է ստացել առնվազն մեկ չափաբաժին, ասել էր նա: Զայենցի խոսքերով, ուրախալին այն է, որ պատվաստումների մակարդակը հատկապես աճում է հիվանդության ամենաբարձր ցուցանիշն արձանագրած նահանգներում:

Պատվաստումների ենթարկվելու կոչերից ու պահանջներից զատ, կորոնավիրուսի տարածումն իշխանություններին ստիպում է որոշ հատվածներում նորից ուժի մեջ դնել դիմակներ կրելու պահանջը եւ որոշ հաստատություններում պարտադրել աշխատակիցների պատվաստումները: Օրինակ Քոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքագլուխ Մայքըլ Հենքոքը երկուշաբթի օրը հայտարարել է, թե քաղաքապետարանը պահանջելու է, որ իր բոլոր աշխատակիցները եւ ավելի խոցելի բնագավառների մասնավոր հատվածի աշխատավորները նույնպես մինչեւ սեպտեմբերի վերջը լինեն պատվաստված:

Պետական հատվածում աշխատող անձանց պատվաստումներ են պահանջում նաեւ Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Կալիֆոռնիա նահանգներում:

Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ էր հայտարարել, որ դաշնային կառավարության համար աշխատող բոլոր անձինք պետք է ենթարկեն պատվաստումների, կամ պարբերաբար հանձնեն քովիդի թեստ: