Շարունակվում է սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրների բացահայտումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրանքով՝ ներկայացնել տեղեկատվություն «Ձկնաբուծություն», «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում», «Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն», «Մսի մշակում և պահածոյացում», «Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում», «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում» և «Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգման տեսակին համապատասխան Արարատի և Արմավիրի մարզերում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։ Մեկ այլ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրանքով՝ էկոլոգիական աղետի կանխարգելման նպատակով իրականացնել ուսումնասիրություններ Մասիսի քաղաքային աղբավայրում թափոնների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։ Գրություններ են ուղարկվել, մասնավորապես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և մի շարք միջազգային կազմակերպությունների։

Ըստ աղբյուրի՝ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ վերոգրյալ խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել։ Նախարարությունից հայտնում են, որ բոլոր բարձրաձայնված մտահոգությունները հաշվի են առնվել և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։