Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է դատախազի բողոքը և ուժի մեջ թողել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է …

