Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակցած մի խումբ ադրբեջանցիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք մի շարք պահանջներ են հնչեցրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եկել են իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Մասնավորապես, ըստ ցուցարարների, իրենց «անհասկանալի պատճառներով մեդալներով չեն պարգևատրել»՝ չնայած մասնակցել են ռազմական գործողություններին։ Ակցիայի մասնակիցներից …

