Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ համատեղ ասուլիսում ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու տեսլականը: Անդրադառնալով ռազմարդյունաբերական բլոկին՝ Սաղյանն այն համարեց կարևոր խնդիր: «ԳԱԱ-ն արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ: Իմ ռազմավարական խնդիրների մեջ այդ կետը կա: Աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել: Առաջին հերթին պետք է հասկանալ ռազմաարդյունաբերական …

