Շարիաթի կանոնները․ ինչ է սպասվում Աֆղանստանին

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

Աֆղանստանում «Թալիբան» կազմակերպության վերադարձն իշխանության գիծ  քաշեց տարածաշրջանում ամենահետամնաց և հակամարտություններով լի պետության ու միջազգային նախաձեռնության շրջանակում դրա վերակառուցման միջև: Այժմ Աֆղանստանը վերադառնում է ազգային իսլամիստական նախագծի իրականացմանը:

Թալիբները հավատացնում են, որ իրենք դարձել են ավելի չափավոր և նույնիսկ խոստանում են կանանց աշխատանք նոր կառավարությունում: Այնուամենայնիվ, Աֆղանստանը կապրի շարիաթի օրենքներով և չի դառնա ժողովրդավարական պետություն, ասում են իսլամիստները: korrespondent.net- ը մանրամասներ է պատմում:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զինյալների վերահսկողության ներքո փոխանցելուց կարճ ժամանակ անց թալիբները հայտարարեցին, որ շուտով կհայտարարեն Աֆղանստանի իսլամական էմիրության ստեղծման մասին: Սա երկրի անունն է եղել 1996-2001 թվականներին, երբ այն գտնվում էր թալիբների տիրապետության տակ:

Օգոստոսի 19-ին Թալիբանի խոսնակ և Դոհայի բանակցային թիմի անդամ Վարդակ Ալհանաֆին հայտարարել է, որ Թալիբանը մոտ օրերս կխոսի Աֆղանստանի կառավարության ապագա կառուցվածքի մասին:

«Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերն ու փոքրամասնությունները կտեսնեն իրենց ներկայացուցիչներին այս համակարգում: Դա կլինի հզոր, կենտրոնացված համակարգ, որը կառավարելու է ամբողջ երկիրը»,-գրել է Ալհանաֆին Twitter- ի իր էջում:

Կազմակերպության բարձրաստիճան անդամ Վահիդուլլահ Հաշիմին էլ նախօրեին ասել է, որ Աֆղանստանը չի դառնա ժողովրդավարական պետություն և կապրի շարիաթի օրենքներով:

«Ժողովրդավարական համակարգ ընդհանրապես չի լինի, քանի որ այն մեզանում հիմք չունի», – ասել է նա:

Հաշիմին նաև նշել է, որ երկրում քաղաքական համակարգի քննարկում ևս չի լինելու, քանի որ դա արդեն ակնհայտ է. «Դա շարիաթի օրենք է, վերջ»:

Նրա խոսքով ՝ Աֆղանստանում իշխանության կառուցվածքը նման կլինի թալիբների կառավարման նախորդ ժամանակաշրջանում՝ 1996-2001 թվականներին պետության կառուցվածքին:

Խմբավորման գաղափարախոսությունը հիմնված է իսլամի արմատական ձևի` սալաֆիզմի վրա: 20 տարի առաջ երկրում վերահսկողություն ձեռք բերելուց հետո, թալիբները մտցրին շարիաթի խիստ օրենքները, ինչը զգալիորեն սահմանափակում էր մարդու իրավունքները և հատկապես դաժան էր աղջիկների և կանանց նկատմամբ: Խախտողները ենթարկվում էին ֆիզիկական պատժի կամ մահապատժի:

Աղջիկները չէին կարող սովորել դպրոցներում, իսկ մեծահասակ կանանց արգելվում էր դուրս գալ փողոց առանց ամբողջ մարմինը փակող հագուստի և ուղեկցող տղամարդու: Մահապատժի սպառնալիքով՝ նրանց արգելված էր մեքենա վարել, նրանք չէին կարող աշխատել:

Թալիբներն ամբողջովին արգելել էին հեռուստատեսությունը, կինոթատրոնները, երաժշտությունը` բացառությամբ կրոնական երգերի, և օդապարուկների թռիչքի` աֆղանցիների ամենասիրելի զբաղմունքներից մեկը:

Տղամարդիկ պետք է մորուք աճեցնեին, իսկ սափրվելու դեպքում նրանց բանտարկում էին և այնքան այնտեղ պահում մինչև մորուքը կրկին աճի։

Արմատականները խստորեն պատժվում էին հանցագործությունների համար. սպանությունը և դավաճանությունը պատժվում էին մահապատժով, գողությունը`վերջույթների անդամահատմամբ:

Թալիբների օրոք Աֆղանստանում կիրառվում էին հրապարակային մահապատիժներ, և գործում էր «առաքինության պաշտպանության և անառակության կանխարգելման նախարարություն»:

Իշխանության գալուց հետո Թալիբանի ղեկավարությունը հայտարարեց պետական ծառայողների համընդհանուր համաներում և կոչ արեց բոլոր պաշտոնյաներին վերադառնալ իրենց աշխատանքին և «սովորական կյանքին»: Թալիբները նաեւ պարտավորվել են չզրկել կանանց կրթության, աշխատանքի եւ քաղաքական կյանքի մասնակցության իրավունքից:

Չնայած թալիբների բոլոր հավաստիացումներին, այժմ Աֆղանստանի փողոցներում գրեթե կանայք չկան, և նրանց սովորական աշխատանքին արագ վերադարձը քիչ հավանական է թվում:

Աֆղանստանի նահանգներից ստացված հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ թալիբների գաղափարախոսությունը մնացել է նույնը: Վերջին ամիսներին երկրում փակվել են տասնյակ աղջիկների դպրոցներ: Օգոստոսի սկզբին ՄԱԿ-ը զեկուցեց կանանց, իրավապաշտպանների և ԶԼՄ-ների աշխատակիցների զանգվածային մահապատիժների մասին` թալիբների կողմից գրավված տարածքներում:

Օգոստոսի 18-ին ընդամենը մեկ օրում թալիբները ուժ կիրառելով ցրեցին բողոքի ցույցը Ջալալաբադ քաղաքում, պայթեցրին իրենց վաղեմի թշնամու ՝ դաշտային հրամանատար Աբդուլ Ալի Մազարիի պատվին կառուցված հուշահամալիրը, ինչպես նաև հասցրել են մահապատժի ենթարկել առնվազն երկու կնոջ, ովքեր փողոց էին դուրս եկել առանց հիջաբի:

Տաթև Ֆռանգյան