Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանակ պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Նա մանրամասն անդրադարձել …

