Բայդենը նշել է, թե երբ պատժամիջոցներ կկիրառվեն թալիբների դեմ

Լուրեր

13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Թալիբան» ահաբեկչական շարժման դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը կախված կլինի դրա անդամների պահվածքից: ԱՄՆ-ի ղեկավարի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հարցին, թե արդյոք Բայդենն աջակցում է որոշակի պայմաններում թալիբների դեմ պատժամիջոցներին, որոնց վրա հատկապես պնդում է Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է. «Այո, դա կախված է նրանց պահվածքից»:

Նա ընդգծել է, որ թալիբները դեռևս քայլեր չեն ձեռնարկել ամերիկյան ուժերի դեմ, ինչպես նաև «առայժմ ընդհանուր առմամբ կատարել են» իրենց խոստումները` չխոչընդոտել մարդկանց տարհանման համար ամերիկացիների մուտքը Քաբուլի օդանավակայան:

Բայդենին, ի թիվս այլ բաների, հարցրել են, թե արդյոք նա վստահում է թալիբներին, ինչին ի պատասխան՝ պետության ղեկավարը պատասխանել է. «Ես ոչ ոքի չեմ վստահում, այդ թվում՝ նաև ձեզ: Ես ձեզ սիրում եմ, սակայն, գիտեք, շատ մարդիկ չկան, որոնց ես վստահում եմ»:

Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին, որը հանգեցրել է թալիբների կողմից իշխանության զավթմանը, Բայդենը նշել է, որ դա ճիշտ է:

«Այս գաղափարը, կարծում եմ, պատմության մեջ կմնա որպես տրամաբանական, ռացիոնալ և ճիշտ որոշում: Իմ գործն է կայացնել որոշումներ, որոնք ոչ ոք չի ցանկանա կամ չի կայացնի: Ես ընդունեցի դրանք և համոզված եմ, որ ես լիովին ճիշտ եմ», – նշել է նա:

Տաթև Ֆռանգյան