Թուրքիան Աֆղանստանը ձգտում է օգտագործել իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար․ վերլուծաբան

Լուրեր

13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
Բոլորը

Թուրքիան ձգտում է օգտագործել Աֆղանստանը իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նկրտումներն առաջ տանելու համար․ այս մասին գրում է վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

«Թուրքիան ցանկանում է վերահսկել Աֆղանստանը որպես առանցքային ուղի դեպի Չինաստան ու Իրան, ինչպես նաև՝ ջիհադիստներին Իդլիբից Քաբուլ տեղափոխելու համար, ուստի՝ նրանց կարող է օգտագործել իր սեփական օրակարգի համար՝ դառնալու իսլամական աշխարհի առաջնորդ»,- Ֆրանցմանի խոսքերն է մեջբերում Ահվալ գործակալությունը։

Թուրքիան, որը բանակցում էր Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար, հիմա նույնն առաջարկում է Թալիբանին՝ ասելով, որ դա կօգնի նրանց միջազգային լեգիտիմություն ձեռք բերել։ Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան պրագմատիկ նպատակներ ունի Թալիբանի հետ համագործակցելու համար, քանի որ դա կարող է առանցքային լինել Իրանի, Պակիստանի, Չինաստանի ու Ռուսաստանի վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից։

«1945-ին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի Բեռլին մուտքի պես, Թուրքիան սա համարում է առանցքային պահ։ ԱՄՆ-ի անկմանը զուգահեռ՝ համաշխարհային առաջնորդները կտեղափոխվեն 2021-ի Բեռլին, որը Քաբուլն է։ Հետամերիկյան աշխարհը, որն առաջանում է ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարում, Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը կաշխատեն միասին և ոչ թե միմյանց դեմ՝ ԱՄՆ թուլացնելու համար»,- գրում է վերլուծաբանը։

Նա նշում է, որ Թուրքիան նաև ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Աֆղանստանում, քանի որ Թալիբանի կողմից երկրի գրավումը փախստականների ճգնաժամ է ստեղծել։ Ըստ Ֆրանցմանի՝ Անկարան կօգտագործի փախստականներին Եվրոպական երկրներից ավելի շատ ֆինանսավորում ստանալու համար։

Էմմա Չոբանյան