Երկուշաբթի՝ ժամը 18․30-ի սահմաններում, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց սպանության փորձ է տեղի ունեցել «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի նկատմամբ։ Այսօր նախաձեռնության անդամները ասուլիս էին հրավիրել «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում՝ մանրամասնելով, որ մահափորձի պատճառը քաղաքական է։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին պատրաստվող «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ ինքը …

