Եվրամիության անդամ երկրներն ամբողջությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստել են իրենց 100 միլիոն քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը G7-ի գագաթնաժողովի նախաշեմին, գրում է korrespondent-ը։ «Եվրամիությունն արդեն ամբողջությամբ պատվաստել է իր 100 միլիոն քաղաքացիներին, իսկ հասուն բնակչության գրեթե 50%-ն արդեն պատվաստված է մեկ դեղաչափով»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։ Ինչպես հայտնի է՝ …

