«Թալիբան»-ն օգնություն է խնդրել Թուրքիայից Քաբուլի օդանավակայանի կառավարման հարցում

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

«Թալիբան»-ը խնդրել է Թուրքիային տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ Քաբուլի օդանավակայանի կառավարման հարցում։ Այս մասին Reuters-ին ասել են երկու թուրք պաշտոնյաներ, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այս խնդրանքը Թուրքիային դժվարին իրավիճակի մեջ է դնում՝ համաձայնելու նման վտանգավոր աշխատանքի, այն դեպքում, երբ «Թալիբան»-ը պահանջում էր թուրքական զորքերը դուրս բերել Աֆղանստանից։

«Աշխատակիցների անվտանգության ապահովումը, առանց թուրքական զինված ուժերի, վտանգավոր գործ է»,- ասել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։

«Թալիբան»-ի անդամներից մեկը, սակայն, Middle East Eye-ի հետ զրույցում հերքել է նման խնդրանքի մասին լուրը։

«Դա ճիշտ չէ»,- ասել է շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
Թուրքիան, որը պատասխանատու էր օդանավակայանի անվտանգության համար, չորեքշաբթի օրվանից սկսել է իր զինվորականների դուրսբերումը Քաբուլից: Թուրքական զինված ուժերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մաս էին կազմում, որոնք մարտական դեր չէին կատարում:

Էմմա Չոբանյան