Ամերիկացի զինվորականներ են վիրավորվել Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչության հետևանքով․ կան զոհեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

The Wall Street Journal-ը հայտնում է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մուտքի մոտ պայթյունն իրականացվել է աֆղանների խմբի մեջ, որոնք փորձել են մուտք գործել օդանավակայանի տարածք, որտեղից ամերիկացի զինվորականները հազարավոր ամերիկացիների ու աֆղանների են տարհանում։ Ըստ պարբերականի՝ առնվազն 3 ամերիկացի զինվորական է վիրավորվել։

Sky News Arabia-ն իր հերթին հայտնում է, որ օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առնվազն 11 մարդ է զոհվել։ Al Jazeera հեռուստաալիքն էլ, վկայակոչելով անվտանգության ծառայությունում սեփական աղբյուրին, հայտնում է առնվազն 15 մարդու վիրավորվելու մասին:

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը:

Տաթև Ֆռանգյան