ԱԺ-ում իրար են ծեծում, ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ զրույց Դավիթ Սանասարյանի հետ

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Հայաստանի անվտանգության խնդիրների, Ազգային ժողովում ծավալվող իրադարձությունների մասին Factor TV-ն զրուցել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ

–Ադրբեջանցիները հերթական անգամ ներխուժել են հայկական տարածք․ հարավը, ըստ էության, կտրել են, երկու-երեք գյուղ արդեն շրջափակման մեջ է։ Ի՞նչ պետք է անի այսպիսի դեպքում ինքնիշխան պետությունը։

-Ինքնիշխան պետությունն առաջին հերթին պետք է փորձի միջազգային հարաբերություններում կարգավորել այս խնդիրները։ Մենք երկար ժամանակ մեր հույսը դրել ենք մի պետության վրա ու կարծել ենք, որ եթե մենք խնդիր ունենանք, Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ը կաջակցեն մեզ, և մենք հաղթանակած դուրս կգանք։ Բազմիցս ասել ենք, մեկ անգամ ևս նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցներն են, քան Հայաստանի։ Հայաստանը պետք է ինքնիշխան քաղաքականություն վարի և կոնկրետ հարաբերություններ ձևավորի տարբեր երկրների հետ, նախևառաջ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի հետ պետք է նոր որակի հարաբերություններ լինեն։ Առհասարակ, պետք է փորձել որոշակի բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։

-Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին ասում էր, որ մեր զորքերը հետ են քաշվում Արցախի ազատագրված տարածքներից, որպեսզի գործի համակարգ, և ակնարկն այն մասին էր, որ ՀԱՊԿ-ը կարող է գործել, եթե մեր զորքերը Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմաններին լինեն։ Սա արդյո՞ք մոլորություն էր, թե՞ այն ժամանակ կարող էր գործել, հիմա չի կարող։

-Մեղմ ասած՝ մոլորություն է եղել, և այն ժամանակ մենք ասել ենք, որ սխալ քաղաքականություն է։ Վաղ թե ուշ այս խնդիրը լինելու էր։ Մեծ հաշվով, մենք ունենք այն իրավիճակը, որն այդ սահմաններից այս կողմ էլ ռուսական «խաղաղապահների» ներկայությամբ տեղի է ունենում։

-Երեկվանից Ադրբեջանը դիմել է այս սադրանքին․ փակել է ճանապարհները երկու տեղից, շրջափակել է գյուղեր, ինչպես նշեցինք, և այսօր Ալիևն ասում է, որ Հայաստանն անկախ պետություն չի կարելի համարել, չունի անկախ պետության ատրիբուտների մեծ մասը։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը սրանով ցույց տալ։ Ինչի՞ է ուզում հասնել։

-Ոչ թե դրանով Ադրբեջանն ուզում է ցույց տալ, Ադրբեջանը կոնկրետ քաղաքականություն է իրականացնում։ Հասկանում է, որ մեր երկրի ներսում «իրար միս են ուտում», փորձում է ավելացնել չափաբաժինը։ Անում է ամեն ինչ, որ իր հարձակման կարիքը չլինի։ Օգնում է, որպեսզի ներսում քաոտիկ վիճակ ստեղծվի, որպեսզի պետական ինստիտուտները չկարողանան աշխատել։ Հայաստանում իշխանություն՝ պլյուս քաղաքական ուժեր, ընդդիմադիր ուժեր պետք է հասկանան, որ Ադրբեջանը սրանով չի բավարարվելու, ամեն ինչ անելու է, որպեսզի ավելին ստանա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան