ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ ենք կատարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ «Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսատանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ …

