Գերմանիայում երկաթուղայինները հնգօրյա գործադուլ են հայտարարել

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Գերմանիայի GDL մեքենավարների արհմիությունը սեպտեմբերի 2-ին ուղևորատար գնացքների հերթական գործադուլն է հայտարարել, որն արդեն երրորդն է դարձել օգոստոսի սկզբից։ Այս գործադուլն ամենաերկարն է լինելու վերջին շրջանում հայտարարվածների շարքում և տևելու է ավելի քան 5 օր: Գործադուլի պատճառով ամբողջ երկրում զգալիորեն սահմանափակվելու են երկաթուղային ուղևորափոխադրումները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բեռնափոխադրումների ոլորտի երկաթուղայինները գործադուլ էին սկսել սեպտեմբերի 1-ին՝ օրվա կեսին։

Միևնույն ժամանակ, Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը կարծում է, որ վարորդների այս գործադուլի ընթացքում կարող է պահպանել միջքաղաքային երկաթուղիների մոտ 25 տոկոսը և քաղաքային ու միջքաղաքային գնացքների 40 տոկոսը:

Հունիսի սկզբին GDL-ն հայտարարեց աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ ամիսներ տևած բանակցությունների ձախողման մասին: Deutsche Bahn-ը, որը հատկապես տուժել էր կորոնավիրուսային ճգնաժամից և ջրհեղեղից, GDL-ին առաջարկեց աշխատավարձի բարձրացում երկու փուլով՝ 2022 թվականի հունվարի 1-ից 1,5%-ով և 2023 թվականի մարտի 1-ից 1,7%-ով: Սակայն արհմիությունն այդ պայմանները համարեց անբավարար:

Չորեքշաբթի Deutsche Bahn-ը նոր առաջարկներ է ներկայացրել արհմիությանը՝ գործադուլը դադարեցնելու հույսով. աշխատավարձերի աստիճանական բարձրացում 3.2%-ով, միանվագ մինչև 600 եվրո քովիդ-պարգևավճարներ և տարիֆային պայմանագրի ժամկետի կրճատում 40 ամսականից մինչև 36 ամիս: Սակայն այսօր առավոտյան արհմիությունը մերժեց այս առաջարկը և հայտարարեց գործադուլ սկսելու մասին։

Տաթև Ֆռանգյան