«Թալիբան»-ը հարվածներ է հասցրել Փանջշիր նահանգի դիմադրության ուժերի դիրքերին

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են չգրավված Փանջշիր նահանգում դիմադրության ուժերի դիրքերի վրա: Այս մասին հայտնում է «Bakhtar News Agency»-ն:

Նշվում է, որ գործողության ընթացքում զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ դաշտային երկու հրամանատար, առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Թալիբ գրոհայինները Դերբենդ-Գարանի, Գյուլբահար և Շատալ շրջաններում ոչնչացրել են հակառակորդի 11 կրակակետ:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ թալիբները որոշել են ռազմական գործողություն սկսել ապստամբների դեմ Փանջշիր նահանգում՝ դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո:

Փանջշիր նահանգի ազգային դիմադրության ուժերը հերքել են Փանջշիրի կիրճի ծայրամասում թալիբների կողմից վեց դիրք գրավելու մասին տեղեկությունները, որը ծառայում է որպես թալիբների դեմ հանդես եկած ապստամբների հիմնական հենակետ։

Դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտնել է, որ անցած օրերի ընթացքում թալիբները մի քանի գրոհներ են ձեռնարկել Փանջշիրում, սակայն ջախջախվել են։ Նրա խոսքով՝ ոչնչացվում է առնվազն 40 թալիբ, ևս 35-ը վիրավորվել է։

Տաթև Ֆռանգյան