Իրանի նախագահի ընտրություններում հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17.6 մլն ձայն: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իսլամական Հանրապետության ընտրական շտաբից հայտնել են, որ երկրում քաղաքացիական պարտքը կատարել է 28.6 միլիոն բնակիչ: Հիշեցնենք, որ Իրանում նախագահի ընտրություններն անցկացվել են նախօրեին՝ հունիսի 18-ին:

