Ադրբեջանի երկու բնակիչ է ձերբակալվել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավելու համար։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Յահյա Մամեդովն ու Էլնուր Ջաբիևն անօրինական խմբավորումների կազմում մասնակցել են հակամարտությունների երկրի սահմաններից դուրս։ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է այս երկուսին, որոնք մասնակցել են «Թալիբան»-ի ենթակայությամբ գործող «Սալահադդին»-ի կազմում գործողությունների։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Մամեդովն ու Ջաբիևը …

