Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը դատական հայց ներկայացրեց Խաչատուր Սուքիասյանի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` Սերժ Սարգսյանին անվանարկող տեղեկությունները հերքելու պահանջով։

Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջում են Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից հերքի այդ տեղեկությունները։

«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Ես հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք ու այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր բարի կամքից ու համբերատարությունից»,- նշեց փաստաբանը:

Մակինյանը հավելեց, որ պահանջ են ներկայացրել Խաչատուր Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Մանրամասները՝ տեսանյութում: