«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան հեռարձակմամբ ՀՀ քաղաքացիներին դիմելու կոչի հետ: «Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու …

