Վրաստանում կորոնավիրուսով վարակված երեք շաբաթական երեխան, որը միացված է եղել արհեստական շնչառական ապարատին, մահացել է, հայտնում է « Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Ցիցիշվիլիի անվան Թբիլիսիի մանկական կլինիկայի մամուլի ծառայությանը: Նորածինը վարակվել էր կորոնավիրուսի բրիտանական շտամով: Նա տեղափոխվել է կլինիկա ծնվելուց հինգ օր անց։ Երեխայի վիճակն այնքան ծանր է եղել, որ անմիջապես միացվել է արհեստական շնչառության ապարատին: …

