Բելառուսում ընդդիմադիր առաջնորդներին 10 և 11 տարվա ազատազրկման են դատապարտել

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Սեպտեմբերի 6-ին Մինսկի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Բելառուսի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ իշխանությունը զավթելու դավադրության, ծայրահեղական խումբ ստեղծելու և ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների հրապարակային կոչերի մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, դատարանը բելառուսական ընդդիմության նախագահության մեկ այլ անդամ Մաքսիմ Զնակին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով ծայրահեղական խումբ ստեղծելու և իշխանությունը զավթելու դավադրության մեջ:

Մարիա Կոլեսնիկովան, որը 12 տարի ապրել է գերմանական Շտուտգարտում և Բելառուս է վերադարձել 2020 թվականին, որտեղ դարձել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգողը: Սակայն Բաբարիկոյի ձերբակալությունից հետո նա դարձել է Լուկաշենկոյի ռեժիմի դեմ բողոքի առանցքային դեմքերից մեկը:

Կոլեսնիկովան բերման է ենթարկվել սեպտեմբերի 8-ին՝ բելառուսա-ուկրաինական սահմանին: Բելառուսի սահմանապահ ծառայություն վարկածի համաձայն՝ նա ընդդիմադիրներ Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի հետ փորձել է հատել սահմանը, սակայն բերման է ենթարկվել։

Փաստաբան Մաքսիմ Զնակը ևս ձերբակալվել է սեպտեմբերին։

Տաթև Ֆռանգյան