Որևէ գերի զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Հնարավոր բոլոր խոշտանգումները մենք արձանագրել ենք, որոնք կարող են լինել։ Բոլորի նկատմամբ բոլորը չէ, որ կատարվել են, բայց բոլոր տեսակի խոշտանգումների վերաբերյալ արձանագրում ունենք։ Արդյոք կա՞ն գերիներ, որոնք չեն ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։ Եթե պարզ լինեմ, …

