Որևէ գերի զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից. 125 հրատապ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Որևէ գերի զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Հնարավոր բոլոր խոշտանգումները մենք արձանագրել ենք, որոնք կարող են լինել։ Բոլորի նկատմամբ բոլորը չէ, որ կատարվել են, բայց բոլոր տեսակի խոշտանգումների վերաբերյալ արձանագրում ունենք։ Արդյոք կա՞ն գերիներ, որոնք չեն ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։ Եթե պարզ լինեմ, կասեմ հետևյալը՝ բոլոր գերիների վերաբերյալ գրեթե առանց բացառության մենք ներկայացրած ենք եղել դիմում ՄԻԵԴ, և Եվրոպական դատարանը կայացրած է եղել որոշում՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։ Գերիներից որևէ մեկը տեղեկացված չի եղել, որ իր վերաբերյալ Եվրոպական դատարանը գործ է քննում և իր վերաբերյալ կա որոշում, և Ադրբեջանի կառավարությանը պատավորեցված է կատարել որոշակի գորոծղություններ հօգուտ իրենց։ Այս անորոշությունն առնվազն բավարար է ասելու համար, որ որևէ մեկը զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից։

Այն, ինչ կատարվել է, մենք գործ ունենք բացառապես մարդասպանների հետ։ Զենքը վայր դրած անձը դադարում է լինել օրինական թիրախ, և պետության անունից հանդես եկող զինվորը չպետք է նրան շարքից հանի կամ սպանի։ Ժամանակակից աշխարհի կոնցեպցիան սա է։ Եվ սրանից ցանկացած շեղում այլևս իրավունքի խախտում է, պետության պարտականությունների խախտում է, որը նաև ենթադրում է պատասխանատվություն»,- նշեց Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: