Ադրբեջանցին հայ զինծառայողի օգտահաշվով 10 ամիս կապի մեջ է եղել նրա մոր հետ. Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Հայ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել անգամ այն ժամանակ, երբ գերեվարված անձը ընդամենը 3-4 ժամ է գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը, չորս ժամ գտնվել է գերության մեջ, հետո ռուս խաղաղապահների օգնությամբ կարողացել են վերադարձնել, այդ ընթացքում նրա նկատմամբ կիրառվել էին խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, մասնավորապես, աջ ոտքի վնասվածք էր ստացել և գտնվում էր հոգեբանական շատ ծանր վիճակում։ Այդ մարդն ուներ հոգեբանական խնդիրներ, այս պարագայում հաշվի չեն առել անգամ այդ խնդիրները»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով նման անմարդկային վերաբերմունք ադրբեջանցի զինծառայողները ցուցաբերել են ոչ միայն հայկական կողմի՝ գերեվարված ու զոհված զինծառայողների նկատմամբ, այլ նաև անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ։

«Պատերազմի ժամանակ  մեր զինծառայողների հեռախոսները հայտնվել են ադրբեջանական զինվորների ձեռքին, նրանք պարբերաբար օգտագործել են մեր զինծառայողների սոցիալական ցանցերի օգտահաշիվները՝ նրանց հարազատներին ցավ պատճառելու համար։ Կա դեպք, անհետ կորած զինծառայողի օգտահաշիվն օգտագործվում էր ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրա մորը հաղորդագրություններ էին ուղարկում, հավանում էին մոր լուսանկարները։ Այսինքն, փորձ էր կատարվում հարազատներին պահել ծանր իրավիճակում։

Պատերազմի ավարտից տասն ամիս անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հայ զինծառայողի մահվան փաստը, ինչից հետո նրա մայրը ջնջել է այդ օգտահաշիվն ու այլևս չի հաղորդակցվել»,- պատմեց Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: