Տաջիկստանում 201-րդ ռազմաբազայի ռուս տանկիստները 200 կիլոմետրանոց երթ են անցկացրել Լյաուրա զորավարժարանից դեպի Աֆղանստանի հետ սահմանին տեղակայված Հարբ-Մայդոն զորավարժարան, որտեղ կանցկացվեն համատեղ մարտավարական վարժանքներ։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Երթի ընթացքում T-72 տանկերի անձնակազմերը մշակել են շարասյան մարտական պաշտպանության, պայմանական աղտոտված տարածքների հաղթահարման, դիվերսիոն և հետախուզական խմբերի հարձակումը և …

