Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով: «Մանդատը Սահմանադրության ձևն ունի, որովհետև խորհրդանշում է ոչ թե իշխանավորների դիկտատուրան, այլ օրենքի դիկտատուրան»,- նշեց Փաշինյանը: «Այս մանդատի մեջ կան մուրճ, սուր, բահ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ և ուժեղ Հայաստան կառուցելու համար։ …

