Ղարաբաղյան պատերազմը մարտահրավեր է եղել մեր տարածաշրջանի համար, որը կվերածվի հնարավորության․ Ղարիբաշվիլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ շնորհավորել է հայ գործընկերոջը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ու նշել, որ նրա նոր տեսլականը կապված է Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացման հետ, հաղորդում է 1tv.ge։

«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականի հետ, որը վերաբերում է նրա երկրի և հայ ժողովրդի զարգացմանը՝ կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։ Ղարաբաղյան պատերազմը, անկասկած, բարդ մարտահրավեր է եղել մեր տարածաշրջանի համար, սակայն այժմ, երբ ես գիտեմ, թե ինչպիսին է պարոն վարչապետի նոր տեսլականը, կարծում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորություն, որը Հայաստանին ու հայ ժողովրդին զարգացում կբերի։ Ես նաև կցանկանայի ասել, որ Հայաստանի կայունությունը մեզ համար չափազանց կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, որն անմիջապես կապված է մեր երկրում և, ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանում կայունության հետ։ Այս իսկ պատճառով կցանկանայի արտահայտել մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը երեք բառով՝ խաղաղություն, կայունություն և զարգացում, որը միավորում է մեզ՝ տարածաշրջանի երեք երկրներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Տաթև Ֆռանգյան