Քոչարյանի օրոք ոչնչացվեց քաղաքական դաշտը․ հատ-հատ մարդկանց առնում էին՝ ոչնչացնելով գաղափարակիրներին․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 10:20
Իրանում գործողությունը կարող է տևել 4 շաբաթ. Թրամփ
02.03.2026 | 10:13
ՊՆ պաշտոնյա է կալանավորվել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար
02.03.2026 | 10:06
Կվճարե´ք տեսանյութերի առկայության դեպքում. թող կապալառուները իմանան. Ավինյանը` ենթականերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 09:51
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ
02.03.2026 | 09:44
Այս անգամ ավազ չենք ցանել. ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՈՒՂԻՂ
02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ

-Պարո՛ն Թադևոսյան, երբ նայում ես մեր պետության ունեցած խնդիրներին և ներքաղաքական դաշտին, թվում է՝ դրանք տարբեր աշխարհներ են։ Ինչի՞ մասին է ներքաղաքական դաշտը՝ շշերի, իրար հայհոյելու, իսկ խնդիրները շատ լուրջ են՝ անվտանգային, սոցիալ-տնտեսական, արդարության վերականգնման և դատաիրավական համակարգի, և թվում էր՝ այս ԱԺ-ի ձևավորումը կլինի պրոբլեմների լուծման մեկնարկը։ Ի՞նչ ենք տեսնում ապակառուցողական, մաշող, պետությանը ոչինչ չտվող իրադրություն քաղաքական դաշտում։ Ինչո՞ւ է այսպես։

-Ինչո՞ւ է այդպես, որովհետև մեր քաղաքական ուժերի ձևավորման ընթացքը չգնաց այնպես, ինչպես հարկն էր։ Քաղաքական ուժերը պիտի ձևավորվեին այն նպատակների ու խնդիրների առաջադրման շուրջ և համախմբվեին առանձին քաղաքական գործիչներ՝ պետության զարգացման գաղափարներով և տեսլականներով։ Երբ մենք անկախ պետություն ձևավորեցինք, ի սկզբանե խնդիր կար հասկանալու, թե ինչպիսի պետություն ենք ուզում ստեղծել։ Կարծեք թե հարցը հստակ չգիտակցվեց և չդրվեց։ Երբ հետահայաց նայում եմ, նաև ցավով եմ ասում, բայց դառն իրականությունը դա է, որ մենք չունեինք անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ, որոնք կդրսևորեին քաղաքական հասունություն, որպեսզի իրենք հասկանային՝ ինչ է պետությունը և ինչ է նշանակում լինել անկախ և որպես պետություն ձգտումներ ունենալ։

-Բայց հայաստանյան իրականությունում քաղաքական գործիչները ոչ թե հանուն, այլ ընդդեմ գործիքներն են կիրառել մինչև օրս։ Այսօր էլ դրա ականատեսն ենք։ Ի՞նչ կասեք։

-Տեսեք՝ քաղաքականությունը ոչ միայն գործողություն է՝ ուղղված իշխանության ձևավորմանը, այլ գործողություն է՝ ուղղված արժեքների ձևավորմանը։ Քաղաքականությունը հասարակության կողմից սեփական անվտանգությունն ու զարգացումը կազմակերպելուն ուղղված հավաքական գործունեություն է։ Այդ ընթացքում մարդիկ առանձին վերցրած պատվիրակում են այլ մարդկանց, որպեսզի իրենք զարգացնեն այդ տեսլականները, որովհետև, ի վերջո, մարդիկ դրա շուրջ պետք է միավորվեն։

-Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում այս ընթացքում։ Ներկա դրության արմատները որտե՞ղ փնտրել։

-90-ականների երկրորդ կեսից մեզ մոտ պրոցես էր գնում․․․ հիմա այն պահը չէ, որ Քոչարյանը բոլորի կողմից դատապարտվում է, մենք էլ դատապարտենք։ Բայց փաստը մնում է այն, որ Քոչարյանի շրջանում քաղաքական դաշտը ոչնչացվեց պարզապես։ Գիտեք՝ ինչ իմաստով ոչնչացվեց, արժեքային իմաստով ոչնչացվեց, որովհետև սկսեցին պարզապես փողով ու նյութական շահով ոչնչացնել գաղափարակիրներին։ Մի կողմից կարելի է մտածել՝ եթե մարդն այդքան խորը գաղափարներով էր․․․ մարդ կար՝ քաղաքի կենտրոնում հինգ սենյականոց բնակարանով պառակտեց կուսակցություն, այդպիսի մարդիկ էլ կային, որոնց կարողացան, այսօրվա տխուր տերմինաբանությամբ ասած, «առնել»։ Արժեքը դարձավ փողը, և երբ մի հասարակությունում գերագույն արժեքը փողն է դառնում, նաև՝ քաղաքական պրոցեսի, այդտեղ պետությունն արդեն ձախողվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան