ՀՔԾ-ն մերժեց լրագրողների հետ միջադեպի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի նկատմամբ գործի հարուցումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ ներկայացված հայցը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հայց ներկայացնելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ առերևույթ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դրվագով։

Նյութերի նախապատրաստումը վերապահվել էր ՀՔԾ-ին, որտեղ սեպտեմբերի 2-ին հրավիրվել էին Factor TV-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը, 24news.am կայքի լրագրող Հերմինե Միքայելյանը, meganews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը և Para TV-ի լրագրող Տիրուհի Բայբուրդյանը, որոնք էլ միջադեպ էին ունեցել պատգամավորի հետ։ Վերջիններս բացատրագիր էին ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 25-ին, այն է՝ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում, երբ ՊՊԾ աշխատակիցներն իրենց ուժով դուրս էին հանել ԱԺ օթյակից, վերոնշյալ լրագրողները խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող ծեծկռտուքը, որը պարզ չէր՝ ինչով կավարտվի, փորձել էին ֆիքսել նիստերի դահլիճի մուտքի մոտից։ Այդ պահին Ղալումյանը, առանց որևէ զգուշացման, լրագրողներին հրելով դուրս էր հանել դահլիճի տարածքից։ Հարցին՝ ի՞նչ իրավունքով է դա անում, պատգամավորն ասել էր. «Լավ եմ անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան