22 Հունիս 2021 | 16:12
Մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները. Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է «Վաղվա նոր հեռանկարները» խորագրով Կատարի միջազգային տնտեսական հեղինակավոր ֆորումին, որն անցկացվում է հունիսի 21-23-ը. տեղեկացնում են նախագահի աշխտակազմից: Տարբեր երկրների առաջնորդների, համաշխարհային առաջատար ընկերությունների և կորպորացիաների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական, տեխնոլոգիաների, էներգիայի, կրթության ոլորտներում որոշումներ կայացնող անձանց համախմբող ֆորումում այս տարի քննարկվում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած տնտեսական …