Արշակ Կարապետյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ու կամավորների հարազատներին

Լուրեր

15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով,  որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։

Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։