Թալիբները թույլատրել են 200 օտարերկրացու լքել Աֆղանստանը

Լուրեր

15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
Բոլորը

«Թալիբան» շարժումը թույլատրել է 200 ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների՝ չարթերային չվերթով հեռանալ Աֆղանստանից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ չարթերային չվերթներ են կազմակերպվել Աֆղանստանից մարդկանց տարհանման համար, սակայն թալիբները թույլ չեն տալիս դրանց թռչել։

«Մենք թույլատրել ենք չարթերային չվերթով Քաբուլից տարհանել Ամերիկայի ու այլ երկրների 200 քաղաքացիների։ Ամերիկացիներն ու նրանք, որոնք ունեն եվրոպական անձնագիր, կթռչեն Քաբուլի օդանավակայանից հինգշաթբի ցերեկը»,- հայտնել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը։

Թալիբները մեկ ամիս առաջ ակտիվացրին հարձակումները կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին արդեն մտան Քաբուլ, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները վերջնականապես լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:

Տաթև Ֆռանգյան