ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այդ մասին ապրիլի 29-ին PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում …