Նախարարը քաղաքացուն հորդորում է 2-3 ամիս կույր մնալ, մինչև կլինի պետպատվեր՝ կվիրահատվի. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ նախագահը որոշում է կայացրել, ըստ որի՝ աշխատավարձի 75 տոկոսի չափով պետք է պարգևատրվեն ԱԺ բոլոր աշխատակիցները և ԱԺ աշխատակազմը:

Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց՝ իր համար տարակուսելի է, որ փորձ է արվում մոռացության տալ, թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, ինչպես անտուն մնացին հարյուրավոր քաղաքացիներ ու քանի-քանի ընտանիք զավակ կորցրեց:

Թովմասյանի խոսքով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պարգևատրումից հրաժարվելու վերաբերյալ և հրապարակավ հայտնել են այդ գումարները սոցիալական ծրագրերի իրականացման համար ներդնելու մասին:

«Եթե պետական համակարգի որևէ օղակում ունենք ֆինանսական ավելցուկ, դա պետք է ուղղվեր լրացնելու բացերը՝ մասնավորապես այսօր շատ հիվանդների հերթագորւմ են հիվանդանոցներում և ասում են, որ պետք է սպասել մինչև 2022թ.: Երեկ լսեցի առողջապահության նախարարին, նախարարը քաղաքացուն հորդորում էր 2-3 ամիս կույր մնալ, մինչև կլինի պետպատվեր՝ կվիրահատվի: Ահա թե ինչ առաջնահերթություն ունի այս իշխանությունը և ինչպես է վերաբերվում մարդկանց առողջության իրավունքին»,- ընդգծեց Թովմասյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունն այլևս հասարակության հետ հաշվի չի նստում, սկսել է քաղաքացիներից գաղտնի գործունեություն ծավալել:

Մանրամասները՝ տեսանյութում: