Հնդկաստանն ու Չինաստանը վերջին ամիսներին որոշակի առաջընթաց են գրանցել սահմանային հարցերում

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանն ու Չինաստանը վերջին ամիսներին որոշակի առաջընթաց են գրանցել երկու երկրները բաժանող փաստացի վերահսկման գծի հետ կապված սահմանային հարցերում: Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ՝ ԱԳ նախարար Սուբրամանիամա Ջեյշանկարի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16 -ին ՝ Դուշանբեում ՇՀԿ պետությունների ղեկավարների 21 -րդ հանդիպման շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հուլիսի 14-ին իրենց վերջին հանդիպումից հետո կողմերը որոշակի առաջընթացի են հասել Արևելյան Լադախի վերահսկողության երկայնքով չլուծված մնացած հարցերում և ավարտել են Գոգրայի շրջանում զորքերի հետքաշումը։ Սակայն դեռևս կան չլուծված հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հնդկաստանի ԱԳՆ-ն նշում է, որ նախարարները կարծիքներով են փոխանակվել Արևելյան Լադախի վերահսկման գոտու երկայնքով իրավիճակի, ինչպես նաև աշխարհում իրադարձությունների վերաբերյալ։

«Երկու կողմերն էլ համաձայնել են, որ ներկա իրավիճակի պահպանումը ոչ մի կողմի շահերից չի բխում, քանի որ դա բացասաբար է անդրադառնում հարաբերությունների վրա: Հետևաբար, [Հնդկաստանի] արտգործնախարարը շեշտել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն մնացած հարցերը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ», – ասված է փաստաթղթում:

 

Տաթև Ֆռանգյան