Հայաստանը ռուսական ORSIS ընկերությունից կրկին պատրաստվում է զենք գնել

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերության գլխավոր կոնսրուկտոր Մաքսիմ Բայմետովը Ռիա Նովոստիի հետ զրույցում այլ հարցերից զատ անդրադարձել է նաև ընկերության ու Հայաստանի համագործակցությանը։

Նա նշել է, որ հաջողվել է հաղթահարել Հայաստանի հետ առաջացած խնդիրները, որոնք կապված էին ՀՀ ՊՆ-ի կողմից չեղարկված մրցույթի հետ։

«Բանակ-2021» ցուցահանդեսի ընթացքում ընկերության ղեկավարությունը հանդիպել է Հայաստանի ռազմական գերատեսչության պատվիրակության հետ, որը ղեկավարում է պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանը։ Մեր գործընկերները հետաքրքրություն են հայտնել ORSIS-ի զենքերի ամբողջ շարքի, այդ թվում՝ հեռանկարային մոդելների նկատմամբ։ Այսօր մի շարք նախապայմանագրային բանակցություններ են վարվում Երևանի հետ, և կարելի է ասել, որ ORSIS-ը բացել է նոր, դրական էջ հայկական կողմի հետ համագործակցության մեջ»,- ասել է Բայմետովը։

Նշենք, որ ռուսական ORSIS ընկերությունը 2019թ-ին հայտնվել էր Հայաստանին զենք մատակարարողների «սև ցուցակում» այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն չեղարկել էր մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթը, որին մասնակցում էր ռուսական ընկերությունը: Այս գործով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով։

Բացի այդ, ընկերությունը նաև դատի էր տվել Հայաստանի ՊՆ-ին՝ զենքի մատակարարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար։

 

Էմմա Չոբանյան