ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը. «Ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման տարբերակները, ինչպե՞ս եք խորքային քննարկումներ իրականացնելու՝ առնվազն երկու հիմնական հարց լուծելու ուղղությամբ»: «Մենք պետք է դասեր քաղենք մեր ռազմական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական սխալներից և այս բոլոր հանգամանքների համադրության պարագայում, …

