Թալիբներն ԱՄՆ-ին մեղադրել են Աֆղանստանի օդային տարածքը խախտելու մեջ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Թալիբները հայտարարել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կողմից Աֆղանստանի օդային տարածքը խախտելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիուլլա Մուջահիդը Twitter-ում հրապարակած հայտարարությամբ նշել է, որ «երկրի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հայտնվելը խախտում է «Աֆղանստանի իսլամական էմիրության» ինքնիշխանությունը»:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես՝ ԱՄՆ -ին, գործել փոխադարձ պարտավորությունների համաձայն՝ ցանկացած բացասական հետևանք կանխելու նպատակով»,- ասվում է թալիբների հայտարարության մեջ:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումներն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որն ամերիկյան զինուժի պաշտպանության ներքո էր, արևմտյան երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր իրականացվում:

Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները հեռացան Քաբուլի օդանավակայանից՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը, իսկ սեպտեմբերի սկզբին թալիբները հրապարակեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման տարիներին արտաքին գործերի նախարարն էր և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: