Ճապոնիայի ԱԳՆ նախկին ղեկավարը կգլխավորի երկրի կառավարությունը

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան սեպտեմբերի 29-ին ընտրվել է երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ: Սա նշանակում է, որ ենթադրաբար հոկտեմբերի 4-ին խորհրդարանի ստորին պալատը, որտեղ մեծամասնություն է կազմում ԼԴԿ-ն, Կիսիդային կընտրի Ճապոնիայի վարչապետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

64-ամյա Ֆումիո Կիսիդան իշխող կուսակցության ղեկավար է ընտրվել երկրորդ փուլում քվեարկության արդյունքներով՝ հաղթելով երկրի ՆԳ նախկին նախարար Տարո Կոնոյին:

Ճապոնիայի գործող վարչապետ Յոսիհիդե Սուգան հրաժարականի մասին հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի ֆոնին՝ կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատելով ընդամենը մեկ տարի։

Նրա իրավահաջորդը՝ Ֆումիո Կիսիդան, ստիպված կլինի արագորեն բարելավել իր կուսակցության իմիջը, քանի որ արդեն նոյեմբերին Ճապոնիայում տեղի են ունենալու խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները։