Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Չեխիայի Հանրապետության համար, երկու երկրների հարաբերությունները սերտ ու բարեկամական են: Այս մասին ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը: «Ես շատ ուրախ եմ՝ հնարավորություն ունենալու համար վերսկսելու բարձր մակարդակի երկխոսությունները երկու երկրի միջև: Հուսամ, որ մեր հարաբերությունների մեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ դադարն ավարտված է: …

