Անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ ՍԱՏՄ-ից տեղեկանում ենք, որ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերևույթները ժանգոտված են եղել, տորթերի և հրուաշակեղենի ձևավորման սեղաններն ունեն անհարթ …

