ՄԱԿ-ի միջազգային դատարանը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ հայցերը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ից լսումներ կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման» վերաբերյալ հայցի շրջանակներում, որը Հայաստանը ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 14-15-ի լսումները կապված կլինեն Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հետ, իսկ հոկտեմբերի 18-19-ին կքննվի Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նմանատիպ պահանջը:

Հաշվի առնելով COVID-19 համաճարակը՝ նիստերը կանցկացվեն հիբրիդային ձևաչափով։ Որոշ դատավորներ նիստերին կմասնակցեն անձամբ, մյուսները կմիանան տեսակապի միջոցով։ Կողմերի ներկայացուցիչները ևս կկարողնան մասնակցել լսումներին կամ անձամբ կամ տեսակապի միջոցով։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Հայաստանը սեպտեմբերի 16 -ին հայց ներկայացրեց ՄԱԿ -ի Միջազգային դատարան Ադրբեջանի դեմ, անցած շաբաթ Բաքվի կառավարությունը ևս հակընդդեմ հայց ներկայացրեց: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «էթնիկ զտումների» և, հետևաբար, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պահանջում են արտակարգ միջոցներ ձեռնարկել իրենց բնակիչների իրավունքների պաշտպանության համար:

 

Տաթև Ֆռանգյան