Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի համար․ Չեխիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Չեխիայի Հանրապետության համար, երկու երկրների հարաբերությունները սերտ ու բարեկամական են: Այս մասին ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«Ես շատ ուրախ եմ՝ հնարավորություն ունենալու համար վերսկսելու բարձր մակարդակի երկխոսությունները երկու երկրի միջև: Հուսամ, որ մեր հարաբերությունների մեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ դադարն ավարտված է: Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Չեխիայի Հանրապետության համար: Երկկողմ հարաբերությունները սերտ ու բարեկամական են: Չեխիան գնահատում է այն առաջընթացը, որն իրականացվել է ՀՀ-ում 2018-ից ի վեր՝ կապված ժողովրդավարության և հակակոռուպցիոն ջանքերի հետ»,-ասել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը:

«Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- տեղեկացրել է Չեխիայի արտաքին գործերի նախարարը և հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են Արցախյան վերջին պատերազմը:

«Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո»,- ասել է Կուլհանեկը և հավելել է, որ Չեխիան աջակցում է խաղաղ բանակցությունների շարունակությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: