Վահան Շիրխանյանի առողջական վիճակում դրական դինամիկան դանդաղ է. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վահան Շիրխանյանի առողջական վիճակում զգալի փոփոխություն չկա, աննշան դրական փոփոխություններ են եղել: Այս մասին այսօր «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստում հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով իր պաշտպանյալի բացակայության պատճառը։

Հայկ Ալումյանը՝ ներկայացրեց բժշկական տեղեկանքներ: Ըստ տեղեկանքներից մեկի՝ Շիրխանյանին նշանակվել է տնային անկողնային ռեժիմ:

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նորք–Մարաշում զինված խումբ է վնասազերծվել:
Ըստ մեղադրանքի՝ 20 հոգանոց խումբը գլխավորել է Արթուր Վարդանյանը։ Խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես` թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել պետական կառավարման համակարգի կառույցների`ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: 2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ «անօրինական գործողությունների» դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։