Պարեկային ծառայության մեքենաների և պարեկների համազգեստի վրա հայերենը գերակա չէ, գերիշխողը օտար լեզվական նյութն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նրա տեղեկացմամբ՝ դիզայնի և գրությունների նոր առաջարկներ են ուղարկվել Լեզվի կոմիտե և արժանացել հավանության: «Ես գոհունակություն հայտնեցի, որ նոր առաջարկով պարեկային ծառայության մեքենաների գրություններում հայերենը բոլոր կողմերից գերիշխող է, …

