Հայտնի է, թե որտեղ է Միխայիլ Սաակաշվիլին․ նա Վրաստան չի ժամանել․ լրատվամիջոցներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Միխայիլ Սաակաշվիլին իրականում չի լքել Ուկրաինայի սահմանները և գտնվում է Տրուսկավեց քաղաքում։ Այս մասին հայտնել է վրացական Imedi-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Սաակաշվիլին սեպտեմբերի 25-ին Ամստերդամից ժամանել է Ուկրաինա, ինչից հետո ոչ մի տեղ չի մեկնել և վերջին 4 օրերին գտնվում է Տրուսկավեցկում։ Հեռուստաընկերությունը չի հրապարակել իր զրուցակցի անունը, որը հայտնել է այս տեղեկությունը։

Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն իր հերթին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններից հետո իրենց հաջողվել է պարզել, որ նախկին նախագահը չի հատել Ուկրաինայի հետ պետական սահմանը։

«Մենք ակտիվ շփում ենք ունեցել ուկրաինական կողմի հետ: Նրանց անունից կարող եմ վստահաբար և միանշանակ ասել, որ Միխայիլ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը»,- ասել է Դարախվելիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակշվիլին տեսաուղերձ էր հրապարակել՝ նշելով, թե գտնվում է Բաթումի քաղաքում:

«Սա իմ Բաթումին է: Հոկտեմբերի 2-ին մենք բոլորս պետք է գնանք քվեարկության և ձայն տանք «Ազգային շարժմանը»։ Ես այնքան եմ կարոտել այս վայրերը, այսօր իմ երազանքի իրականացման օրն է։ Ես ամեն ինչ վտանգեցի՝ իմ կյանքը, ազատությունը՝ այստեղ լինելու համար, և ես միայն խնդրում եմ ձեզ՝ գնալ ընտրությունների»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Թբիլիսիում հոկտեմբերի 3-ին՝ պաշտպանելու ընտրությունների արդյունքները: Նա խոստացել է լինել մարդկանց շարքերում։

Տաթև Ֆռանգյան