Դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ. եզդիական համայնքը դիմել է Փաշինյանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ:

Նամակում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունն ու խիստ վրդովմունքը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ։

Մեզ համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ չնայած մեկ տարուց ավել ձգվող ուղղորդված քննության և անհամաչափ քննչական գործողությունների ընթացքում չեն հայտնաբերվել Սուլթանյանի և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից թշնամանք հրահրելու որևէ հիմնավոր ապացույց, այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան՝ թշնամանք հրահրելու գործողություն որակելով մարդու իրավունքների խախտումների բարձրաձայնումը:

Ծանոթ լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» և մասնավորպես Սաշիկ Սուլթանյանի գործունեությանը վստահորեն պնդում ենք, որ նա իր գործունեությամբ մշտապես գործուն քայլերով նպաստել է հայ-եզդիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը և եզդիների իրավունքների պաշտպանությանը ։

Մենք շատ կարևոր և արժեքավոր ենք համարում իր և իր կազմակերպության գործունեությունը, որն ուղղված է Հայաստանում եզդիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ 2018թ․ թավշյա հեղափոխությունուց հետո Սաշիկ Սուլթանյանը և իր ղեկավարած կազմակերպությունն իրականացրել են մի շարք ծրագրեր ու աշխատանքներ, որոնք էական լինելով եզդիների իրավունքների պաշտպանության առումով, միաժամանակ շատ կարևոր են մեր հասարակության մեջ ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակի ձևավորման, ինչպես նաև եղբայրական եզդի և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից։

Սույնով խնդրում ենք՝

Դադարեցնել քրեական հետապնդումն եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ

Ապահովել բավարար պայմաններ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» անկաշկանդ գործունեության համար

Ձեռնամուխ լինել Սուլթանյանի և իր գործընկերների բարձրացրած հարցերի լուծմանը

Սկսել քննարկումներ եզդիական համայնքի հետ խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղղիների ստեղծման համար»: